Քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված պետական Էլեկտրոնային փոստը կգործի 2013թվականից


Քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված պետական Էլեկտրոնային փոստը կգործի 2013թվականից

  • 17-12-2012 16:10:04   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված  պետական Էլեկտրոնային փոստը Ռուսաստանում կգործի 2013թվականի գարնանից։

Այս մասին լրագրողներին հայտնեց «Ռուստելեկոմ» ընկերության փոխնահագահ Ալեքսեյ Նաշեկինը  «Մարզային ինֆորմացվածության նախադրյալները. ինչ  են սպասում քաղաքացիները»  ֆորումի շրջանակներում ։

« Սա նորմատիվային բազայի հարց է։ Անհրաժեշտ է մեկ նոր դաշնային օրենք, փոփոխություններ արդեն գործող օրենքներից երկուսում, 2–3 նորմատիվային գործողություն և կառավարության որոշում։ Պրակտիան ցույց է տալիս , որ այսպիսի աշխատանքների համար պահանջվում է մոտովարապես երեք ամիս»,–նշեց Նաշեկինը։

Ըստ Նաշեկինի, որպեսզի ծառայությունը գործի, օրենսդրությունը պետք է ամրապնդի, որ քաղաքացիների  դիմումները  իրավաբանորեն իմաստալի են և պարտադիր  պետք է մշակվեն պաշտոնյաների կողմից։

 Պետական Էլեկտրոնային փոստի նախատիպը « Ռաստելեկոմը» մշակվել էր դեռ անցյալ տարի և հանձնել էր կոմունիկացիոն կապի նախարարությանը։ Հիմա այդ համակարգի միջոցով քաղաքացիները տեղեկանում են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության տուգանքների մասին։

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Շեգլովը նշել է, որ պետական էլեկտրոնային փոստը օպտիմալ ձև է  քվեարկելու և հասարակական նախաձեռնությունները քննարկելու համար։ Նա բացատրեց , որ յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր էլեկտրոնայի հասցեն «որը նախատեսված կլինի միայն պետության հետ շփման համար», այս հասցեին չեն գա կեղծ նամակներ, «բայց պետությունը  կիմանա, թե ով է իրեն դիմում»,–նշեց Շեգլովը,–«Սա կազատի քաղաքացուն իրական կամ էլեկտրոնային անձնագիր ներկայացնելու պարտավորությունից։

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play