Նիդերլանդներում շարունակվում է «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ցուցադրումը


Նիդերլանդներում շարունակվում է «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ցուցադրումը

  • 12-05-2011 19:32:29   | Նիդեռլանդներ  |  Մշակույթ
Մինչեւ մայիսի 15-ը Հաագայի քաղաքապետարանի աջակցությամբ Filmhuis Den Haag կինոթատրոնը կշարունակի «The Best of Golden Apricot International Film Festival» խորագրի ներքո ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վերջին երկու տարիների ֆիլմերի ընտրանին: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքերով, փառատոնի բացումը կայացել է մայիսի 6-ին Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմով: Բացի այս ֆիլմից ցուցադրության ծրագրում ընդգրկված են նաեւ Հարություն Խաչատրյանի «Սահման», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» եւ Դիանա Կարդումյանի «Աշնան արեւ» ֆիլմերը, ինչպես նաեւ վերջին երկու տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցած արտերկրի ֆիլմեր: Ս.Հարությունյանը նշեց, որ ֆիլմերի դիտումներին հաջորդում են քննարկումներ՝ ռեժիսորների, պրոդյուսերների եւ տարբեր փառատոնների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մայիսի 8-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են «The Best of Golden Apricot International Film Festival»-ի բոլոր հյուրերը: Հայաստանից ցուցադրություններին ներկա են գտնվել նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսորներ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play