Ձնաբուք Սելիմի լեռնանցքում<br />


Ձնաբուք Սելիմի լեռնանցքում

  • 11-03-2011 12:39:35   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 10-ին, ժամը11.20-ին, ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում երեք ՛՛ՎԱԶ-2121՛՛եւ մեկ ՛՛ԶԻԼ-131՛՛ մակնիշի ավտոմեքենա ձնաբքի հետեւանքով հայտնվել են խցանման մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ խցանման պատճառ է հանդիսացել Ա.Խաչատրյանին պատկանող ՛՛ՎԱԶ-2121՛՛ մակնիշի 493 ԼՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի խափանումը: Ավտոմեքենայի մեջ վարորդի հետ եղել են մեկ կին եւ մեկ երեխա: Հրշեջ-փրկարարները կցորդման միջոցով ավտոմեքենան տեղափոխել են Մարտունի քաղաք: Մնացած ավտոմեքենաները ինքնուրույն շարունակել են ընթացքը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play