20 000 բաժանորդներ ստացել են միջազգային նվեր-րոպեներ


20 000 բաժանորդներ ստացել են միջազգային նվեր-րոպեներ

  • 21-12-2012 14:32:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Այսօր Orange-ը հայտարարեց «Անվճար միջազգային րոպեներ արտերկրից ընդունված զանգերի դիմաց» աննախադեպ առաջարկի նախորդ շաբաթվա արդյունքները: Դեկտեմբերի 10-ից  17-ը ընկած ժամանակահատվածում ամանորյա այս նոր առաջարկի շնորհիվ շուրջ 20 000 Orange-ի բաժանորդներ անվճար րոպեներ են ստացել միջազգային ուղղություններով զանգահարելու համար`պարզապես ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից:  
 
Հիշեցնենք, որ յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները ավտոմատ կերպով կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար, եթե նախորդ շաբաթվա ընթացքում նրանց միջազգային ներգնա  բոլոր զանգերի ընդհանուր տևողությունը կազմել է 5-ից մինչև 10 րոպե: Իսկ եթե ընդունված միջազգային զանգերի ընդհանուր տևողությունը կազմի 10 և ավել րոպե, ապա նրանք կստանան 5 անվճար միջազգային րոպե:
 
Նվեր ստացված րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ արբանյակային ուղղություննեըի և Միջազգային գոտի 9-ում ներառված մի քանի երկրների): 
 
Չօգտագործված րոպեները կարելի է օգտագործել մինչև փետրվարի 15-ը:
Մանրամասների համար այցելեք http://orangearmenia.am/promos/:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play