Մեկնարկել է եռօրյա սեմինար.Կքննարկվեն "Դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկում" ընդգրկված թեմաներն ու մեթոդաբանությունը


Մեկնարկել է եռօրյա սեմինար.Կքննարկվեն "Դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկում" ընդգրկված թեմաներն ու մեթոդաբանությունը

  • 22-12-2012 15:00:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Ծաղկաձորի Ստեղծագործական տանն այսօր տեղի է ունեցել  "Դպրոց-կենտրոնների միություն" իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված եռօրյա սեմինարի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ծրագրում ընդգրկված  30 դպրոց-կենտրոնների տնօրեններ ՀՀ բոլոր մարզերից և  կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝  նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների համատեքստ ում առավել կարևորվում է քաղաքացիական կառույցների և մասնագիտական հանրույթի մասնակցությունը ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ իրականացման գործընթացում: Անդրադառնալով դպրոց-կենտրոններին՝ նախարարը նշել է, որ դրանք փորձարարարական դաշտ  են հանդիսանում ՀՀ ԿԳ նախարարության կողմից առաջարկված ծրագրերի, դասագրքերի փորձարկման, ինչպես նաև նորարարական նախաձեռնությունների  իրականացման համար:
ՀՀ ԱԺ պատգամավոր, <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է այս ընթացքում միության կատարած աշխատանքները:
Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կքննարկեն <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության փորձագետների մշակած "Դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկում" ընդգրկված թեմաներն ու մեթոդաբանությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play