Ինտենսիվ դասընթացներ լրագրողների համար


Ինտենսիվ դասընթացներ լրագրողների համար

  • 09-02-2013 10:45:58   | Հայաստան  |  Հայտարարություններ

 

“Նոյյան Տապան” Մեդիա Հոլդինգը կազմակերպում է մասնագիտացված լրագրողական ինտենսիվ դասընթացներ, որոնց ընթացքում տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական աշխատանքով։ Դասընթացների ավարտին ունկընդիրները պատրաստ են լինում անմիջապես անցնելու աշխատանքի տպագիր կամ էլեկտրոնային մամուլում որպես Լրագրող, Խմբագիր, Թարգմանիչ, Հաղորդավար, Մամլո քարտուղար, ԶԼՄ  ղեկավար եւ այլն:

Դասընթացը կազմված է դասախոսություններից, որոնք   զուգակցվում են գործնական հանձնարարություններով (լսարանային եւ արտալսարանային առաջադրանքներ) եւ քննարկումներով:

 “Նոյյան Տապան”-ի լրագրողական դասընթացների կարեւորագույն առավելություններն են.

- պարապմունքները վարում են փորձառու եւ գործող լրագրողներ եւ խմբագիրներ

- տեսական գիտելիքները ամրապնդվում են գործնական պարապմունքներով եւ  պրակտիկ աշխատանքով՝ դասընթացների ունկնդիրները հնարավորություն են ստանում ուսուցման շրջանում հեղինակային նյութեր պատրաստել մամուլի տարբեր միջոցների համար։  Գրել սկսում են առաջին իսկ պարապմունքներից եւ գրված նյութերը տպագրվում են

-  դասընթացներն անցկացվում են հատուկ  մշակված ծրագրով

- դասընթացներն  ավարտելուց ունկնդիրներն ունենում են տպագրված եւ հեռարձակված հեղինակային լուրեր, հեռուստառեպորտաժ, ռադիոռեպորտաժ, ֆոտոռեպորտաժ  (ինչն անհրաժեշտ է լինում աշխատանքի տեղավորման համար),  կարողանում են թարգմանել, խմբագրել լուրը, կազմել սցենար, լրատվական կառույցի բիզնես պլան եւ այլն։

 

Դասընթացների մասնակիցները յուրացնում են նյութեր հետեւյալ ուղղություններով.

-      Լրագրողի աշխատանքի հմտություններ եւ արդյունավետություն

-      Լրագրողական վարպետություն՝ տպագիր մամուլ, ռադիոլրագրություն, հեռուստալրագրություն, օն-լայն լրագրություն

-      Գործնական լրագրություն՝ պրակտիկ աշխատանք

-      Խմբագրությունների աշխատանքի կազմակերպում

-      Լրատվական նյութի խմբագրում

-      Գովազդային տեքստերի կազմում

-      Հասարակայնության հետ կապեր եւ մամլո հաղորդագրությունների կազմում

-      Մամուլի աշխատանքը համակարգող օրենքների ուսումնասիրում

-      Իրավական եւ էթիկական նորմերը մամուլում՝ ուսումնասիրում

Դասընթացի տեւողությունը՝  3,5 ամիս, շաբաթը 3 անգամ 2-ական  ժամ (45  պարապմունք)  Պարապմունքները անցկացվում են  յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ 18:00-20:00: Ցանկության դեպքում պարապմունքներն անցկացվում են նաեւ անհատական գրաֆիկով եւ պլանով։ 

Մեկ պարապմունքի արժեքն է  2450 դրամ։

Դասընթացների ավարտին ունկնդիրներին տրվում է “Նոյյան Տապան”  Լրատվական կենտրոնում լրագրողական կուրսերն ավարտելու  վերաբերյալ վկայական։

Հասցե. ք.Երեւան, Իսահակյան 28

էլ.փոստ` info@nt.am
Հեռախոս՝ 060-27-64-62, 055-09-64-61

Դասընթացների բովանդակությունը՝

 

Դասընթացների ընթացքում ունկնդիրները

- կյուրացնեն տպագիր լրագրության բոլոր ոճերը եւ ժանրերը  (ռեպորտաժ, հարցազրույց հայտնի մարդկանց հետ, քաղաքական, գործարար, գիտական եւ այլ լրագրություն,  pr, մամլո հաղորդագրություն)

-կսովորեն ստեղծել ռադիո եւ հեռուստաարտադրանք՝ սկզբից մինչեւ վերջ

-կծանոթանան տարբեր պարբերականների յուրահատկությունների հետ՝ օրաթերթ, օն-լայն լրատվական կայք, շաբաթաթերթ. տարբեր ուղղվածության ամսագրեր եւ այլն

- կսվորեն կատարել ֆոտոնկարահանում եւ տեղադրել ֆոտոները կայքում

- կսովորեն փնտրել եւ կոնտակտ հաստատել  տարբեր հաստատությունների, հանրահայտ մարդկանց, խմբագրությունների եւ այնի հետ։

 

Դասընթացների ավարտին ունկնդիրները կարողանալու են

- կատարել նորությունների բաժնի տարբեր աշխատանքներ՝ լրագրություն, խմբագրություն, լրատվության մոնիտորինգ, թարգմանություն, աշխատանքների կոորդինացում

- տիրապետել տեղական եւ  միջազգային շուկաներում մրցունակ լրատվական տեքստ/նորություն պատրաստելու հմտություններին

-  աշխատել տեղեկատվական տարբեր աղբյուրների, այդ թվում նաեւ միջազգային լրատվամիջոցներից կամ համացանցից վերցված տեղեկատվության հետ 

-  կատարել թեմայի ընտրություն 

- կազմել ռադիո կամ հեռուստառեպորտաժի սցենար 

- կատարել  Stand-up

- աշխատել սինխրոնների հետ

- գրագետ եւ ճիշտ շարադրել   նյութը

- աշխատել ձայնի հետ, ճիշտ ընթերցել նյութերը, տիրապետել հաղորդավարի վարպետության հիմունքներին

- կատարել ռեժիսուրա եւ մոնտաժ

- վարել հարցազրույց

- ռեպորտաժ վարել դեպքի վայրից

- կատարել իրադարձային ֆոտոնկարահանումներ՝ տեսնել եւ ֆիքսել պահը

- գրել մեդիա կառույցի գործունեության բիզնես պլան

- կառուցել ցանկացած մեդիա կազմակերպության կառավարման մոդելը 

 

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (ժամը 9:00 մինչեւ 18:00) հետեւյալ հեռախոսահամարներով (060) 27-64-62, 055-09-64-61 կամ այցելել Իսահակյան 28, 3 հարկ:

Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play