Հայտարարվել է «Երեւակայության գավաթ» ուսանողական ծրագրավորման մրցույթ


Հայտարարվել է «Երեւակայության գավաթ» ուսանողական ծրագրավորման մրցույթ

  • 09-03-2011 14:01:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը /ՁԻՀ/ հայտարարում են ,Երեւակայության գավաթե ուսանողական ծրագրավորման մրցույթ։ ,Երեւակայության գավաթե մրցույթի շրջանակում առաջարկվում է ,Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանըե թեման` ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի մարտահրավերների /աղքատության եւ համաճարակների հաղթահարում, շրջակա միջավայրի բարելավում, գենդերային խնդիրների լուծում, եւ այլն/: Մրցույթը նպատակաուղղված է օգնելու ՏՏ ոլորտի ուսանողներին բացահայտել եւ զարգացնել ՏՏ ոլորտում առկա նոր մոտեցումները, եւ ի հայտ բերել նորարարական ծրագրային լուծումներ եւ/կամ փաթեթներ: Մասնակցել ցանկանցողների համար կկազմակերպվեն ներկայացման հմտությունների զարգացման դասընթացներ եւ անհատական խորհրդատվություն: Մրցույթին լավագույն ծրագրային լուծումներ ներկայացրած թիմերը կստանան խրախուսական նվերներ եւ խոշոր դրամական պարգեւներ` 1-ին մրցանակ` 300.000 ՀՀ դրամ + համակարգիչ 2-րդ մրցանակ`250.000 ՀՀ դրամ + համակարգիչ 3-րդ մրցանակ` 150.000 ՀՀ դրամ + համակարգիչ: Միաժամանակ, 1-ին մրցանակ ստացած թիմին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու միջազգային ,Երեւակայության գավաթե մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, 2011թ.-ի ամռանը: Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանները Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ չորս հոգուց բաղկացած թիմեր, որոնց անդամներից առնվազն երեքն ուսանողներ են /բակալավր, մագիստրոս, ասպիրանտ; մեկ թիմի կազմում կարող են լինել տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ/: Մասնակից թիմերի բոլոր անդամները պետք է լինեն 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: Մասնակից թիմերի անդամներից առնվազն մեկը պետք է ունենան անգլերենի գերազանց իմացություն: Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերենով եւ անգլերենով: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների, մրցութային հայտերի, ինպես նաեւ դասընթացներին ու անհատական խորհրդատվության գրանցվելու համար այցելեք www.imaginecup.am կայքը, կամ զանգահարեք ՁԻՀ-ի գրասենյակ` 219731 հեռախոսահամարով: Լրացված մրցութային հայտերը պետք է ուղարկվեն apply@imaginecup.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացվեն /մեկ օրիգինալ եւ երկու պատճեն/ ՁԻՀ-ի գրասենյակ հետեւյալ հասցեով` Երեւան, Հովսեփ Էմինի 123, սենյակ 304: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2011թ.-ի ապրիլի 25-ը: Enterprise Incubator Foundation 123 Hovsep Emin Street Yerevan 0051, Republic of Armenia Tel: +374 10 219797 Fax: +374 10 219777 E-mail: info@eif.am www.eif-it.com
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play