Անցած տարի Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զենք եւ ռազմական տեխնիկա է գնել


Անցած տարի Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զենք եւ ռազմական տեխնիկա է գնել

  • 14-01-2013 18:57:48   | Ադրբեջան  |  Քաղաքական

 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվական աղբյուրները, անցած տարի Ադրբեջանը Իսրայելից  մեծ քանակությամբ զենք եւ ռազմական տեխնիկա է գնել, այդ թվում հրթիռներ եւ անօդաչու համակարգեր:
Հրաձգային զենքի տեսակների թվում կա նաեւ ՈՒԶԻ ատրճանակ-գնացիր, հարձակողական զենքի տարբեր մոդիֆիկացիաներ՝  TAR-21 «Tavor»,  «Negev» տիպի ձեռքի գնացիրներ, սնայպերական զենքեր եւ այլն:
 2012 թվականին Ադրբեջանում իսրայելական Aeronautics  ընկերության հետ Orbiter 2 M եւ Aerostat անօդաչու թռչող սարքերի արտադրության ծրագրի հետ մեկտեղ  սկսվել է Heron и  Hermes-900 անօդաչուների արտադրություն: Պատվերների մի մասը կշարունակվի կատարվել նաեւ 2013 թվականին:
 
2011 թվականին Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ստորագրվել է 1.6 մլրդ դոլարի չափով զենքի առքուվաճառքի համաձայնագիր: Անցած տարի Ադրբեջանը հիմնականում գնել է Elbit Systems, Rafael,  IWI,  IMI ընկերութոյունների արտադրության զենք: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play