Կարինե Նալչաջյան. «Եթեր հեռարձակվող ծրագրերը դեգրադացնում են հեռուստադիտողին»


Կարինե Նալչաջյան. «Եթեր հեռարձակվող ծրագրերը դեգրադացնում են հեռուստադիտողին»

  • 05-03-2011 15:40:44   | Հայաստան  |  Հասարակություն
«Մարդուն ամենից շատ գրավում են երգիծական հաղորդումները, բայց այսօր եթեր հեռարձակվող ծրագրերը դեգրադացնում են հեռուստադիտողին».- այս տեսակետն արտահայտեց մարտի 5-ին «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Այն հումորը, որն այսօր եթեր է հեռարձակվում, տխուր վիճակում է: Ժարգոնը, մտածողության ցածր մակարդակն ու տափակ հումորը ապականում են եթերն ու հասարակությանը, հատկապես` երիտասարդներին: Այն կերպարները, որոնք այսօր մատուցվում են էկրանից, ուղղակի կրկնօրինակվում են պատանիների ու երիտասարդների կողմից»,- ասաց հոգեբանը, միաժամանակ ցավով նշելով, որ նման հաղորդումների վրա սահմանափակումներ չեն դրվում, քանզի այն անձիք ովքեր կարող են եւ պետք է սահմանափակումներ դնեն , հավանում են այդ հաղորդումները: Ըստ բանախոսի, այս ամենի դեմն առնելու համար անհրաժեշտ են կոշտ արգելքներ, պետք է լինեն գեղարվեստական խորհուրդներ, որոնք կֆիլտրեն հեռուստահաղորդումները: « Հեռուստաեթրից աղբ է թափվում, եւ ես հազիվ եմ հասցնում ալիքը փոխել»,- ասաց նա, միաժամանակ նշելով, որ այս ամենը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:
Նոյյան տապան  -   Հասարակություն