Շարունակվում է աջակցությունը սոցիալապես ծանր պայամններում գտնվող ընտանիքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Շարունակվում է աջակցությունը սոցիալապես ծանր պայամններում գտնվող ընտանիքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-01-2013 14:50:09   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամը «Փարոս հարյուր հանուն հարյուրի» ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից «Դադուրյան» հիմնադրամի օժանդակությամբ օրերս «Շիրակ կենտրոնի» համագործակցությամբ իրականացրեց «Գյումրու ձմեռ» բարեգործական ծրագիրը : Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30խմ և 350 անչափահա երեխաների ու պատանիների` ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:

Գյումրու տնակային ավաններում իրականացրած բարեգործական ծրագրի երկրորդ փուլի մասին պատմող, «Շիրակ կենտրոն»-ի կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: 
Ավելացնենք, որ բարեգործական ակցիայի առաջին փուլի մասին պատմող` «Ամերիկյան հիմնադրամները` գյումրեցի անօթևաններին» տեսանյութը հրապարակվել էր օրեր առաջ:
Հ.Գ. «Շիրակ կենտրոնը» «Փարոս» և «Դադուրյան» հիմնադրամներին գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների անունից իր երախտագիտությունն է հայտնում -20-27օ ցրտի պայմաններում վաղուց շարքից դուրս եկած տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով, կոշիկներով և վերարկուներով օժանդակելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play