Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային. Մովսիսյանը ոչ ոքի խաղաց


Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային. Մովսիսյանը ոչ ոքի խաղաց

  • 26-01-2013 15:23:44   | Նիդեռլանդներ  |  Սպորտ

 

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնը: A մրցաշարում պայքարը շարունակում է Լևոն Արոնյանը:
 
Երեկ կայացել է 11-րդ տուրը, որտեղ Արոնյանի հակառակորդն էր Հիկարու Նակամուրան, ում դեմ հայ գրոսմայստերը պայքարում էր սև խաղաքարերով:
 
Մեր շախմատիստին հաջողվեց 48-րդ քայլին պարտիան հաղթանակով ավարտել:
 
Տասնմեկ տուրից հետո Հայաստանի առաջին գրոսմայստերը 7.5 միավոր ունի:
 
Փառատոնի B մրցաշարում պայքարը շարունակում է Սերգեյ Մովսիսյանը: Մրցաշարի 11-րդ տուրում Մովսիսյանի հակառակորդն էր Յան Սմիթսը, ում հետ Մովսիսյանը ոչ ոքի խաղաց սև խաղաքարերով:
 
Պարտիան խաղաղ ելքով ավարտվեց 24-րդ քայլին:
 
Տասնմեկ տուրից հետո Մովսիսյանն իր ակտիվում 7.5 միավոր ունի:
 
Նոյյան տապան  -   Սպորտ