«Սոցիալական մեդիաների կիրառումը քաղաքացիական լրագրության մեջ» թեմայով սեմինար` «Նոյյան Տապան»-ում


«Սոցիալական մեդիաների կիրառումը քաղաքացիական լրագրության մեջ» թեմայով սեմինար` «Նոյյան Տապան»-ում

  • 27-01-2013 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունվարի 27-ի, ժամը՝ 10:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի  ունենցավ սեմինար՝ «Սոցիալական մեդիաների կիրառումը քաղաքացիական լրագրության մեջ» թեմայով: 

Հյուրերն են՝ Սիլվա Վարդանյան - «Զարթոնք-89» ԲՀԿ նախագահ                                  
 
Սամվել Մարտիրոսյան –սեմինարավար:
 
Թեմայի վերաբերյալ.
 
Զարթոնք-89 Հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը իրականացնում են «Ինձ էլ գրիչ տվեք» ծրագիրը, որն ուղղված է ՀՀ մարզերում 14-18 տարեկան երիտասարդների շրջանում մեդիա լրագրության և ՏՀՏ ոլորտի զարգացմանը, ինչպես նաև Առցանց ակումբի ընդլայնմանը:
 
Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
 
Ստացվել են սեմինարի մասնակցության 65 հայտ մարզերից և Երևանից, որոնցից ընտրվել են լավագույն հայտեր ներկայացրած 30 մասնակիցներ՝ ելնելով հետևյալ չափանիշներից. մասնակցի տարիք, հայտ լրացնելու գրագիտություն և որակ, լրագրության ոլորտում փորձ կամ հետաքրքրություն և մեդիա ոլորտում որոշակի գիտելիքների առկայություն: 
 
Ստորեւ ներկայացվում է սեմինարի օրակարգը.
 
10:30 Մասնակիցների ժամանում և գրանցում
 
11:00 Բացման խոսք (Սիլվա Վարդանյան - «Զարթոնք-89» ԲՀԿ նախագահ,                                  
Սամվել Մարտիրոսյան - սեմինարավար
 
11:15 Բլոգներ․ հիմնական հարթակները
12:00 Բլոգ վարելու հիմնական սկզբունքները  
13:00 Սուրճի ընդմիջում
13:15 Տեքստ գրելու հիմքերը․ լրագրողական, բլոգային, միկրոբլոգային տեքստեր
14:00 Ճաշի ընդմիջում
14:45 Սոցիալական մեդիաներ
15:45 Սուրճի ընդմիջում
16:00 Քաղաքացիական լրագրության հիմնական ցանցային գործիքները  
17:30 Ամփոփում, սեմինարի գնահատում
18:00 Մեկնում
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ