Լեւոն Արոնյանը «Տատա Սթիլ» մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը. առաջին տեղում Մագնուս Կարլսենն է


Լեւոն Արոնյանը «Տատա Սթիլ» մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը. առաջին տեղում Մագնուս Կարլսենն է

  • 28-01-2013 01:03:35   | Հայաստան  |  Սպորտ

 

Հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային «Տատա Սթիլ» մրցաշարի վերջին տուրում  Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանի եւ իտալացի Ֆաբիանու Կարուանայի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։  Արոնյանը 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարկնաիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը:      
 
Հիշեցնենք, որ «Տատա Սթիլ»-ի 2012 թվականի չեմպիոնը Լեւոն Արոնյանն էր:  
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ