Ժամանակակից սարքավորումներ և բժշկական պարագաներ Գյումրիի ավստրիական հիվանդանոցում


Ժամանակակից սարքավորումներ և բժշկական պարագաներ Գյումրիի ավստրիական հիվանդանոցում

  • 30-01-2013 14:38:48   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ 

Վիեննայում գործող կազմակերպության նախագահ Քրիստոֆեր Լեխները նախարարին ներկայացրեց 20-ամյա համագործակցության արդյունքները, նշեց, որ իրենց պատվիրակությունը տպավորված է վերջին տարիների զարգացումներով։ 
Երկու երկրի առողջապահության նախարարների միջև ստորարգված հուշագրի շրջանակներում ավստրիական կողմը հիվանդանոցի նորաստեղծ ծննդատունն ապահովել է շուրջ 380 հազար եվրո արժողության ժամանակակից սարքավորումներով և բժշկական պարագաներով։ Պատվիրակությունն այս անգամ ևս դատարկաձեռն չի եկել։ Հիվանդանոցին նվիրել են 10 համակարգիչ` ներհիվանդանոցային կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծմանն աջակցելու նպատակով։  Քրիստոֆեր Լեխները նշեց, որ առաջիկայում կրկին մասնագետների վերապատրասմանը և հմտությունների բարելավմանն ուղղված միջոցառումներ կիրականացեն, կշարունակեն օժանդակել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և վիրաբուժական գործիքներով։
Պատվիրակության մյուս անդամները ևս իրենց գոհունակությունն արտահայտեցին համագործակցության արդյունքների առթիվ` շեշտելով, որ տպավորված են հիվանդանոցի արդյունավետ կառավարումով և անձնակազմի` իրենց գործին նվիրումով։
Դերենիկ Դումանյանը  շնորհակալություն հայտնեց Ավստրիայի կառավարությանը և ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և ներդրումների համար։
«Ես ներկա եմ եղել կենտրոնի բացմանը և տեղյակ եմ հետագա զարգացումներին։ Սա եզակի ծրագրերից է, որ 1988-ի երկրաշարժից ի վեր նույն արդյունավետությամբ շարունակվում է, ինչը, կարծում եմ, ոչ միայն լավ համագործակցության և փոխըմբռնման, այլև նվիրումի արդյունք է»,-ասաց Դերենիկ Դումայանը` հավելելով, որ մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները ոլորտի թիվ մեկ առաջնահերթությունն է։ Դրա վկայությունն է ինչպես ՀՀ կառավարության շուրջ 160 մլն դրամի ներդրումը հիվանդանոցի շինարարական աշխատանքներին, այնպես էլ երեք մարզում, որոնցից մեկը Գյումրիի ավստրիական հիվանդանոցում, մանկական վերակենդանացման ծառայությունների ուժեղացումը։ 
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց ծրագրի շարունակականության ապահովումը։
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play