Փետրվարի 4-9-ը Երևանի Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀՀ բռնցքամարտի առաջնություն


Փետրվարի 4-9-ը Երևանի Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀՀ բռնցքամարտի առաջնություն

  • 01-02-2013 18:19:27   | Հայաստան  |  Սպորտ

Փետրվարի 4-9-ը Երևանի Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀՀ բռնցքամարտի առաջնություն: 

Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 100 բռնցքամարտիկ, այդ թվում հավաքական թիմի գրեթե բոլոր մարզիկները: Այս առաջնությանը բացառության կարգով չեն մասնակցի վերջերս Կալինինգրադում անցկացված  19-22 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մեդալակիր դարձած մեր բռնցքամարտիները` Կորյուն Սողոմոնյանը (ոսկե մեդալակիր), Արամ Ավագյանը (արծաթե մեդալակիր) և Նարեկ Աբգարյանը (բրոնզե մեդալակիր): Տղաները Կալինինգրադում ունեցած ծանր մարտերից հետո պետք է վերականգնվեն, իսկ իրենց տեղը ՀՀ հավաքականում կպաշտպանեն:   
 
Փետրվարի 4-ին կանցկացվի միայն կշռումն ու բուժստուգումը, որից հետո նոր կհրապարակվի ՀՀ առաջնության մասնակիցների ստույգ թիվը: Փետրվարի 5-ից արդեն մարզահամերգային համալիրի ճեմասրահում կմեկնարկեն մենամարտերը:
 
2013թ-ին ՀՀ բռնցքամարտի հավաքականի առաջին լուրջ ստուգատեսը կհանդիսանա Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա Մինսկում, մայիսի 31-ից հունիս 10-ը: Մինչ այդ ապրիլի 16-21-ը կմեկնի Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարին: Այս տարի Ղազախստանն իր Ալմաթա մայրաքաղաքում կհյուրընկալի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 4-20-ը:  Հավաքականը նաև մրցապայքարի դուրս կգա նոյեմբերին <<Օլիմպիական հույսեր 19-22 >> Եվրոպայի առաջնությանը, որով էլ կեզրափակի տարին:
Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում հավաքականը մոտ 9 ուսումնամարզական հավաք կանցկացնի նաև մասնակցություն կունենա միջազգային 2 մրցաշարերում:
 
ՀՀ առաջնությունից հետո նախատեսված ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարում ունեցած արդյունքների հիման վրա էլ կկայացվի որոշում, թե ով պետք է Հայաստանի դրոշի ներքո հանդես գա Եվրոպայի առաջնությունում` Մինսկում, մայիսի 31-ից հունիսի 10-ը: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ