Մարտի 1-ին Վրաստանը եւ Ռուսաստանը կրկին բանակցելու են հարաբերությունների կարգավորման շուրջ


Մարտի 1-ին Վրաստանը եւ Ռուսաստանը կրկին բանակցելու են հարաբերությունների կարգավորման շուրջ

  • 07-02-2013 14:27:52   | Վրաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի եւ Վրաստանի հատուկ ներկայացուցիչներ Գրիգորի Կարասինի եւ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը կայանալու է մարտի 1-ին։ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի փոխանցմամբ, հանդիպման վայրը դեռեւս որոշված չէ. այն պարզ կլինի փետրվարի երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ սա լինելու է Ռուսաստանի եւ Վրաստանի հատուկ ներկայացուցիչների արդեն երկրորդ հանդիպումը. առաջինը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին  Ժնեւում։ Կողմերը պայմանավորվել են հանդիպել եւ բանակցել երկու ամիսը մեկ։ 
 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play