Կորել է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի բնագիրը


Կորել է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի բնագիրը

  • 07-02-2013 14:48:13   |   |  Քաղաքական

Բելորուսիայի արխիվներից կորել է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի բնագիրը։ Այդ փաստաթղթով փաստացի ամրագրվում էր ԽՍՀՄ գոյության դադարումը։ Ուկրաինական ТСН պորտալի փոխանցմամբ, կորուստը հայտնաբերել է Բելառուսի նախկին առաջնորդներից մեկը՝ Ստանիսլավ Շուշկեւիչը, ով հուշեր է գրում եւ աշխատում է արխիվային փաստաթղթերի հետ։ 

Փաստաթղթի բնագրի կորուստի փաստը հաստատեց նաեւ Մինսկում տեղակայված ԱՊՀ գործադիր կոմիտեն։ «Մեզ մոտ պահպանվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված Բելովեժյան համաձայնության պատճեն միայն»,- ասել է արխիվի տնօրենը։
 
ԽՍՀՄ փլուզման մասին վկայող ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել էին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելորուսիայի ղեկավարները եւ բարձրաստիճան անձինք՝ Բորիս Ելցինը, Գեննադի Բուրբուլիսը՝ Ռուսաստան, Ստանիսլավ Շուշկեւիչը, Վյաչեսլավ Կեբիչը՝ Բելորուսիա, Լեոնիդ Կրավչուկը եւ Վիտոլդ Ֆոկինը՝ Ուկրաինա։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play