Օգնենք 28-ամյա Էդգար Գասպարյանին


Օգնենք 28-ամյա Էդգար Գասպարյանին

  • 12-02-2013 15:08:38   | Ռուսաստան  |  Բարեգործություն

 

Եկատերինբուրգում բուժվող Հայաստանի քաղաքացի, 28-ամյա Էդգար Գասպարյանը ոսկրածուծի պատվաստման շտապ կարիք ունի: 
Երիտասարդը ապրում է Եկատերինբուրգում, որտեղ էլ այժմ անցնում է քիմիոթորապիայի վերջին կուրսը: «Դրանից հետո իմ որդուն պետք է ոսկրածուծի պատվաստում անեն, սակայն դրա համար մոտ 2 մլն ռուբլի են պահանջում, որը մենք չունենք»,-ասում է երիտասարդ տղայի մայրը՝ Անուշ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ բարեգործական բոլոր կազմակերպությունները չեն կարողացել աջակցություն ցուցաբերել, քանի որ Գասպարյաննները Ռուսաստանի քաղաքացիներ չեն:
Ով ցանկանում է օգնել փրկել երիտասարդ տղայի կյանքը կարող են գումար փոխանցել հետեւյալ երկու հաշվեհամարներին №40817810716111522417, №67619600046630416 կամ կապվել Գասպարյանների ընտանիքի հետ mama2393@mail.ru հասցեով:
Ցանկության դեպքում կտրամադրվեն ախտորոշման բոլոր փաստաթղթերը:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play