Դերեանկ Մելիքյան. Ընտրական «Ճանապարհային քարտեզ»-ից դուրս մնացածները


Դերեանկ Մելիքյան. Ընտրական «Ճանապարհային քարտեզ»-ից դուրս մնացածները

  • 15-02-2013 14:59:46   | Իրան  |  Վերլուծություն

 

Ընտրական «Ճանապարհային քարտէզ»-ից դուրս մնացածները...
ՀՀ նախագահական 6-րդ ընտրութիւնների «ճանապարհային քարտէզը» ուրւագծւած էր դեռեւս վաղ-նախընտրական ժամանակաշրջանում... 
- Եւ այսպէս.-
1 - Սիւիլիթասային «փողերի լւացման» հետ սեփական ձեռքերն էլ լւաց վաստակաշատ դիւանագէտը՝ նախ թեկնածուական յաւակնութիւնից եւ ապա հռչակւելով անձեռնմխելի «ձերբազատւեց» խորհրդարանական մանդատից:
- Ու այնուհետեւ.-
2 - Պատւաբե՜ր (իմա՝ վարկաբեր) այցով Երեւան ժամանեցին եւրօ-ատենապետներ՝ Խոզէ Մանուէլ բարուզոյական ձեւաչափով ու հայաստանեան հերթական «ճանապարհային քարտէզի» մոնիտորինգ անցկացնելուց յետոյ, ի նախագունէ ողջունեցին գալիք ընտրութիւնների «Եւրանման» կայացումը..., իսկ վերադարձին՝ Ստրասբուրգում, նրանց սպասում էր Նոբէլեան մրցանակը՝ մինչ այդ Նոբէլեան բոլոր մրցանակակիրների  ապշած հայեացքի ներքոյ...
3 - Գագիկ Ծառուկեանի գլխաւորած ԲՀԿ-ական պատւիրակութեան ստրասբուրգեան այցը, սակայն, ժամանակավրէպային էր այլեւս, ու դրա արդիւնքում էլ՝ Երեւան վերադառնալիս՝ մրցակցային ռէալ հնարաւորութեամբ սեպւող թեկնածուին ոչինչ չմնաց անելու՝ բացի վաղաժամ ինքնաբացարկից ու «փողերի լւացման» սցենարի համալրումից:
4 - Նախընտրական «ճանապարհային քարտէզում» նոյնպէս ուրւագծւած չէր ծրագիր-սկզբունքի շուրջ ընդդիմութեան համախմբման կամարտայայտումը եւ ՀՅԴ-ական 7 կէտանոց դրոյթներն ընդունելով հանդերձ՝  միւս ընդդիմադիրները միասնական ծրագրի փոխարէն՝ համախմբւելու նախապատւութիւնը տալիս էին միասնական թեկնածուի շուրջ համախմբւելուն...:
- Արդիւնքում.-
5 - ՀԱԿ-ի 68-ամեայ միասնական թեկնածուի ինքնաբացարկ... եւ ՀՅԴ ծրագրային նախընտրական դրոյթները՝ ձայն բարբառոյ յանապատի...
6 - «Ճանապարհային քարտէզի» եզրագիծն այլեւս նախանշւած էր ըստ ամենայնի ու հետեւեալի.-
ա - 8 միլիոն գրաւով՝ 8 թեկնածուներ...
բ - Հացադուլ - նստացոյցային թեկնածու...
գ - «Մահափորձւած»,  բայց «չինքնորոշւած» թեկնածու...
դ - Ինքնաբացարկւած թեկնածու...
ե - «Ասուլիսամէտ» թեկնածու...
զ - «ՀԱԿ»-ախոյս թեկնածու...
է - Բոլորին ձեռքսեղմող ու ժպտացող թեկնածու...
ը - «Գելապային» ընտրեալ թեկնածու...
Եւ վերջապէս՝
«Ճանապարհային քարտէզից» մշտապէս դուրս մնացած ու շւարած ժողովուրդ...:
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն