Իրականացվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ


Իրականացվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ

  • 01-03-2011 15:59:46   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ողջ տարածքում իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ ՔԿԱԳ տարածքային գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա հնարավոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելավել նշված մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ կոռուպցիոն եւ այլ բացասական երեւույթները նվազեցնելու ճանապարհով, նպաստել այդ ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը: Ծրագրի ամփոփումից հետո կներկայացվեն դրանց վերացմանն ուղղված համապատասխան համակարգային եւ ընթացակարգային առաջարկություններ: Այսօրվանից սկսած ծրագրի դիտորդները այցելելու են ՔԿԱԳ տարածքային բաժիններ՝ դիտարկելու վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները եւ արձանագրելու հնարավոր խախտումները: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա «01» մարտի 2011թ. Երեւան
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play