ՁԻՀ-ը հրավիրում է հայկական ՏՏ ընկերությունների, որոնք ունեն ԱՄՆ-ում աշխատելու կարողություններ


ՁԻՀ-ը հրավիրում է հայկական ՏՏ ընկերությունների, որոնք ունեն ԱՄՆ-ում աշխատելու կարողություններ

  • 22-02-2013 15:36:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինչպես գիտեք, 2012թ. դեկտեմբերի 10-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում՝ Plug@Play տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների /ՏԲՏ/ ներկայացուցչական գրասենյակի պաշտոնական բացումը:

Գրասենյակը կգործի որպես հայկական ՏԲՏ ընկերությունների համար ԱՄՆ-ում վաճառնքերի և ներդրումների խթանման կենտրոն, որը կապահովի հայկական ՏՏ ոլորտի տեսանելիությունը և ներկայությունը ԱՄՆ-ի շուկայում, հայկական ՏԲՏ արտադրանքի և կարողությունների ներկայացումը և առաջխաղացումը ԱՄՆ-ում, ինչպես նաև  բիզնես կապերի ստեղծումը հայկական և ամերիկյան ընկերությունների և ներդրողների միջև:
 
ՁԻՀ-ը հրավիրում է հայկական ՏՏ ընկերությունների, որոնք ունեն ԱՄՆ-ում աշխատելու կարողություններ՝ ամերիկյան շուկա իրենց արտադրանքը և/կամ ծառայությունները արտահանելու, ներդրումներ ներգրավելու կամ աուտսորսինգային պատվերներ ստանալու նպատակով, դիմելու Նախաձեռնությանը` լրացնելով կից հայտի ձևը և ուղարկելով այն [email protected] հասցեով:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար խնրում ենք զարգահարել 219 727 հեռախոսահամարով:
 
Հարգանքով,
ՁԻՀ
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ