Կոնտակտային մարտարվեստների Վրաստանի բաց առաջնությանը թիմային հաշվարկում Հայաստանը նվաճեց առաջին տեղը


Կոնտակտային մարտարվեստների Վրաստանի բաց առաջնությանը թիմային հաշվարկում Հայաստանը նվաճեց առաջին տեղը

  • 26-02-2013 13:45:42   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան փետրվարի 24-ին մասնակցեց Թբիլիսիում կազմկերպված Կոնտակտային մարտարվեստների Վրաստանի բաց առաջնությանը: 

Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ` թիմային հաշվարկով գրավելով առաջին հորիզոնականը: Տարբեր տարիքային խմբեր ներկայացնող մեր 23 տղաները, վաստակելով 6 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալներ, ոչ մի հնարավորություն չթողեցին վրացի ու ադրբեջանցի մրցակիցներին, և թիմային հաշվարկում Հայաստանին պարգևեցին առաջին տեղը: Պատվո բարձր հարթակին Հայաստանի դրոշն են բարձրացրել 
Տիգրան Դավթյանը, 
Սմբատ Սիրավյանը, 
Միքայել Կառավարիչյանը, 
Արտակ Բալայանը, 
Օքսեն Վարդանյանը, 
Վահան Ասարտյանը: 
 
«Ինչպես և նախատեսել էինք, այս առաջնությունը մեր հավաքականի համար լուրջ ստուգատես էր 2013թ. նախատեսված մի շարք միջազգային մրցաշարերից առաջ: Մասնավորապես, մեր վրացի գործընկերներից արդեն ստացել ենք հրավեր ապրիլին Թբիլիսիում կազմակերպվելիք կոնտակտային մարտարվեստների Եվրասիայի առաջնությանը մասնակցելու համար: Ստացանք շատ հարցերի պատասխաններ, բացահայտեցինք մեր ուժեղ և թույլ կողմերը»,- ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արեգ Բարսեղյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ