Թույլ չտանք որ շարունակվի անարդարությունը <br /> (Սումգայիթի հայության դեմ ջարդերի 23-ամյակի առիթիվ) <br />


Թույլ չտանք որ շարունակվի անարդարությունը
(Սումգայիթի հայության դեմ ջարդերի 23-ամյակի առիթիվ)

  • 28-02-2011 14:09:02   | Հունաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
23 տարիներ անցած են Սումգայիթի մեջ մոլեգնած ադրբեջանական եղեռնագործության՝ Փետրվար 1988ի սեւ օրերեն: բայց մեր ժողովուրդի ազգային հիշողության մեջ անջնջելի կմնա Ատրպեյճանի հակահայ ոճրագործ քաղաքականության հուշարար այդ թվականը, որ հայոց նորօրյայ պատմության սեւ էջը հանդիսացավ, միաժամանակ՝ համահայկական բողոքի օր մը դառնալով: 1988ին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին՝ ինքնորոշման իր արդարագույն իրավունքը կիրարկելու խաղաղ եւ սահմանադրական պահանջին, ա-տըրպեյճանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ազերի ամբոխը, որ գազազած հարձակեցավ իր հայ հարեւանին դեմ, Պաքվի եւ Սումկայիթի մեջ, ջարդելով, խոշտանգելով, հրկիզելով եւ պատշգամներեն ողջ-ողջ մարդոց դուրս նետելով՝ հայ տարրեն քաղաքն ու երկիրը «մաքրազտելու» մոլուցքով եւ քաղաքական հըս-տակ մտադրությամբ: սումկայիթի ջարդը, ԽՍՀՄ տարածքին, «ազգային մաքրազտման» զանգվածային սպանություններու առաջին դեպքն էր, որ համապատասխան դատապարտումով արձանագրվեցավ երկրի դատախազության գործերուն մեջ: Պաքվի եւ Սումկայիթի փոկրոմներուն դեմ՝ դատապարտանքի ընդհանուր ալիք բարձրացավ աշխարհով մեկ։ Սակայն Ատրպեյճանը ոչ միայն քաղաքական եւ իրավական անհրաժեշտ գնահատականը չտվավ Սումկայիթի եղեռնագործության, այլեւ՝ իր անկախության հռչակումեն անմիջապես հետո, բանտերեն ազատ արձակեց դատապարտյալ մարդասպանները եւ հրապարակայնորեն զանոնք հռչակեց... «ազգային հերոսներ»: թեեւ խորհրդային պաշտոնական աղբյուրները օրին միայն 32 հայու սպանդին մասին խոսեցան, բայց իրական փաստերը անհամեմատորեն շատ ավելիին՝ ուղղակի զանգվածային սպանդի մասին կվկայեին: Հաստատվեցավ, որ 1500ե ավելի հայեր ատրպեյճանական եղեռնագործության զոհ դարձան, հազարավոր ուրիշներ վիրավորվեցան եւ հարյուր-հազարավոր հայեր վայրագորեն վտարվեցան իրենց բնօրրանեն: այնուհետեւ, մինչեւ 1991 թվականը Գանձակի եւ Ատրպեյճանի այլ քաղաքներու մեջ եւս գործադրված հակահայ ջարդերը նույնքան զանգվածային ու բարբարոսական եղան ու հանգեցան, Ատրպեյճանի տարածքեն, կես միլիոն հայերու «ազգային մաքրազտման» եւ տեղահանության: Այդ դաժանություններուն հետեւեցան ատրպեյճանական զինյալ ուժերու աննախադեպ հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ՝ Արցախի հայությունը բնաջնջելու պետական քաղաքականությամբ: ահա անցած են 23 տարիներ այդ թվականեն ասդին, սակայն ոչ միայն Ատրպեյճանական եղեռնագործությունը դեռ չէ ստացած իր արժանի պատիժը եւ Արդարությունը դեռ չէ հաստատված, այլեւ ավելին՝ միջազգային հանրությունը ապակողմնորոշելու նպատակով, Ատրպեյճանի իշխանությունները սաստկացուցած են պատմական նենգափոխման իրենց հետեւողական, ստայոդ եւ աժան քարոզչությունը հայության դեմ՝ բուն զոհը իբրեւ ոճրագործ ներկայացնելու անհի՛մն ամբաստանություններով։ ատրպեյճանական հակահայ քարոզչությունը շարժման մեջ դրած է նյութական եւ քաղաքական այնքա՜ն լայն հնարավորություններ, որ Պաքվի կեղծ ու շինծու ամբաստանություններուն օտար ձայնակցողներ գտնելով կամ վարձելով՝ կփորձե մոլորե-ցնել միջազգային հանրային կարծիքը։ Իսկ մեր ժամանակներուն բնավ չեն պակսիր իրենց խիղճը ծախու հանած պատմաբաններ, լրագրողներ կամ քաղաքական գործիչներ, որոնց կեղծ վկայությանց օգտագործումով՝ Պաքու այսօր սկսած է հարցի վերածել այսպես կոչված Խոջալվի դեպքերը՝ փորձելով Խոջալվով շուքի մեջ ձգել Սումկայիթը՝ զայն շրջանցելու եւ իմաստազրկելու բացահայտ նենգափոխությամբ: Մինչդեռ պատմական փաստերը ցույց կու տան, որ նույնինքն Ատրպեյճանի նախկին նախագահ Այազ Մութալիպով, իր մեկ հարցազրույցին մեջ, խոստովանած է, թե Խոջալվի դեպքերը Ատրպեյճանի ընդդիմադրության եւ զինվորական ուժերուն կողմե ի գործ դրվեցան, փորձելով խոչընդոտել լեռնային այդ միջանցքով փախուստ տվող ազերի քաղաքացիական բնակչության հոսքը: մեր բոլորին պարտավորությունն է, հետեւաբար, միջազգային հանրության առջեւ հակադարձել ատրպեյճանական շարունակ-վող ապակողմնորոշման քաղաքականության՝ լուսաբանելով ու առարկայական փաստերով պատմական իրականությունը ցույց տալով: Ազերիական դիվանագիտությունը եւ ատրպեյճանական քարոզչական ամբողջ մեքանան տենդագին հառաջ կմղեն ապատեղեկատվությունը: Մե՛ր գործն է դիմադրել եւ հատկապես հույն հասարակության ցույց տալ, թե իսկության մեջ ո՛վ եւ ի՛նչ է այս երկիրը՝ Ատրպեյճանը, որուն հետ Հունաստան կսիրաբանի վերջերս, փորձելով նույնիսկ գործարարական լայն հորիզոններ բանալ անոր հետ: պարզ զուգադիպություն կարելի չէ նկատել Ատրպեյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետիարովի Աթենք այցելությունը, որ այսօր հոս կգտնվի նախապատրաստելու համար Հունաստանի նախագահ Գարոլոս Փափուլիասի փոխադարձ այցելությունը Պաքու, ի շարունակություն նախագահ Իլհամ Ալիեւի երկու տարի առաջ կատարած Աթենք այցելության: Դեռ վառ են մեր հիշողության մեջ այն օրերը, երբ հունական մամուլը, իր ամբողջության մեջ, գովքը կհյուսեր Ատրպեյճանի, ոչ անշուշտ ժողովրդավար կամ հառաջդիմական իր կեցվածքներուն համար, այլ շահի՝ նաֆթի ու կազի իր հանքերուն սիրույն: Ոչ պաշտոնական շրթներ արդեն կփսփսան, թե հունական կազի ընկերության բաժնետոմսերու մեծ բաժնի մը վաճառքը առաջարկուած է Ատրպեյճանի... Սարսուռ պատճառող այդ փսփսուքները դիմագրավելու մեծ մարտահրավերը կդիմագրավենք այս պահուն... միջազգային դիվանագիտության խաղերուն կուլ չերթալու եւ արդարությունը չզոհելու համար, հարկ է ամուր կանգնիլ, համայն հայության ճիգերով, միջազգային հանրության հիշեցնելու համար պատմական իրողությունները։ այս պարագային 28 Փետրվար 1988ին Ատրպեյճանի կողմե պետականորեն գործադրված Սումկայիթի եղեռնագործությունը, որ ահա անպատիժ կմնա 23 տարիե ի վեր: Թույլ չտանք որ շարունակվի անարդարությունը: «Ազատ օր»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը