Մարդասիրական օգնություն սիրիացի փախստականներին


Մարդասիրական օգնություն սիրիացի փախստականներին

  • 01-03-2013 14:52:02   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Սիրիայում ընթացող իրադարձությունները շատ սիրիացիների ստիպեցին ժամանակավորապես լքել իրենց հայրենիքը: Մի քանի հազար փախստականներ ապաստան գտան Հայաստանում: Պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ, ջանադրաբար օգնության է հասնում նաև
«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) հետ: Բացի այդ` «Առաքելություն Հայաստան»-ի աշխատակիցները դյուրացնում են սիրիացի փախստականների`
առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և ապահովում
նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն աջակցում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությանը` Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվող մարդասիրական օգնության նպատակով տրամադրելով 20.000,- եվրո:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը 2013թ. մարտի 1-ին Գերմանիայի դեսպանությունում հանդիսավորապես ստորագրեցին աջակցության մասին պայմանագիրը:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play