Վառելափայտի բաժանման ևս մեկ բարեգործական ձեռնարկ՝ վագոն-տնակներում բնակվողների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վառելափայտի բաժանման ևս մեկ բարեգործական ձեռնարկ՝ վագոն-տնակներում բնակվողների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-03-2013 11:10:25   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



 

Անցած ամսին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և գործընկերների նախաձեռնությամբ, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են բաժանել Գյումրու տնակներում բնակվող սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
 
Այսօր վառելափայտ տրմադրվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընտնիքիների և կրկին` վագոն-տնակներում գործող Գյումրու արտադպրոցական կենտրոնին` նախկին պիոներպալատին:
Ավելացնենք, որ նախորդ երեք ամիսներին «Շիրակ կենտրոնը» արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնել և Գյումրու անօթևան ու անապահով մոտ 100 առավել կարիքավոր ընտանիքների բաժանել է ավելի քան 1000 պարկ վառելափայտ: 
Վառելափայտի բաժանման հերթական բարեգործական ձեռնարկի և տնակային ավանների բնակիչների մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
 
 
 
 

 

Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play