Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ՝ թափուր աշխատատեղերի համալրման նպատակով


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ՝ թափուր աշխատատեղերի համալրման նպատակով

  • 06-03-2013 18:14:32   | Հայաստան  |  Մշակույթ

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ ստորև նշված փողային և հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով:
ֆլեյտահար` 2 տեղ
հոբոյահար` 2 տեղ
կլարնետահար` 2 տեղ
ֆագոտահար` 2 տեղ
գալարափողահարների կոնցերտմայստեր` 1 տեղ
գալարափողահար` 3 տեղ
շեփորահարների կոնցերտմայստեր`1 տեղ
շեփորահար` 2 տեղ
տրոմբոնահարների կոնցերտմայստեր`1 տեղ
տրոմբոնահար `2 տեղ
տուբահարների կոնցերտմայստեր`1 տեղ
հարվածային գործիքների կոնցերտմայստեր`1 տեղ
հարվածային գործիքների երաժիշտ`1 տեղ 
Դիմորդների պահանջվող որակավորումը`
բարձրագույն մասնագիտական կրթություն
համապատասխան մասնագիտությամբ ներկա ուսանողներ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները Սայաթ-Նովայի պող., 1ա շենք, սեն. 300 հասցեով մինչև 2013թ. մարտի 26-ը ներառյալ պետք է ներկայացնեն`
ինքնակենսագրություն (ռեզյումե)
դիմում  և հայտ (լրացվում է տեղում` ըստ տրամադրված ձևի)
անձնագրի և սոց. քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշի պատճեներ
մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից)
ցանկության դեպքում կարելի է ներկայացնել նաև երաշխավորագիր
Մրցույթը կկայանա 2013թ. մարտի 29-ին ժամը 10-ին Սայաթ-Նովայի պող. 1ա շենքի 3-րդ հարկի դահլիճում: Մասնակիցները պետք է կատարեն մեկ մեծ ծավալի ստեղծագործություն և մեկ ընթերցում թերթից: 
 
Հետևե´ք մեր պաշտոնական կայքէջին` www.syoa.am,
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play