«Սարոյանի երկիրը» ֆիլմը կցուցադրվի Ստամբուլյան կինոփառատոնում


«Սարոյանի երկիրը» ֆիլմը կցուցադրվի Ստամբուլյան կինոփառատոնում

  • 09-03-2013 14:43:13   | Թուրքիա  |  Մշակույթ

 

Ստամբուլի Մշակույթի և արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպվող «Ստամբուլյան 32-րդ կինոփառատոն»-ին ներկայացվել է նաև Հրանտ Դինքի եղբոր դստեր` Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» վավերագրական ֆիլմը: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով հայկական «Ակոս» պարբերականը:
 
Լուսին Դինքի ֆիլմը ներկայացված է «Ազգային մրցույթ» բաժնի «Ոսկե կակաչ» անվանակարգում:
 
«Սարոյանի երկիրը» ֆիլմը պատմում է 1964 թվականին Վիլյամ Սարոյանի` Բիթլիս կատարած այցելության մասին: Ֆիլմում ներկայացված են Սարոյանի հուշերն ու պատմվածքները, ինչպես նաև նրա ճանապարհի ընկերների հետ ունեցած խոսակցությունները: Սարոյանի կերպարը մարմնավորում է Ալի Բայրամօղլուն, իսկ Գևորգ Մալիքյանը խաղում է Սարոյանի քեռու` Խոսրովի կերպարում:
 
«Ես մի հայ եմ, Սարոյան, լրագրող, վկա և մնացյալ ամեն ինչ…»,- այս խորագրի ներքո է ներկայացվելու Դինքի եղբոր դստեր պատրաստած ֆիլմը:
 
Ստամբուլյան 32-րդ կինոփառատոնը կանցկացվի մարտի 30-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում: Փառատոնի շրջանակներում շուրջ 20 անվանակարգերում ներկայացվելու են 200-ի հասնող ֆիլմեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play