Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է


Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

  • 13-03-2013 17:35:12   | Հայաստան  |  Մշակույթ

 

Մարտի 13–ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։ 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play