Հայտարարություն «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է» թեմայով միջազգային մրցույթի վերաբերյալ


Հայտարարություն «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է» թեմայով միջազգային մրցույթի վերաբերյալ

  • 20-03-2013 14:19:38   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսասատանի հայերի միության նախաձեռնությամբ, մարտի 15-ից  հուլիսի 15-ը կայանալու է «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային մրցույթ: Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես Հայասատանի Հանապետության, այնպես էլ Արցախի եւ Սփյուռքի 9-12-րդ դասարանների աշակերտները և ուսանողները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, «Երևանը  համայն հայության մայրաքաղաքն է» թեմայով մրցույթի նպատակն է Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի սովորող երիտասարդությանն ավելի մոտիկից հաղորդակից դարձնել Երևանի պատմությանը, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստան–Սփյուռք գործակցության ամրապնդման, աշխարհով մեկ սփռված հայությանը համազգային շահերի շուրջ համախմբման գործընթացներում քաղաքամայր Երևանի նոր դերակատարմանը: 

 
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2013թ. սեպտեմբերին: Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն «Notebook» համակարգիչներով և դիպլոմներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողները կստանան նվերներ և պատվոգրեր։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play