Մոսկվայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի ներկայացուցիչն<br /> այցելել են ՀՀ Սփյուռքի նախարարություն


Մոսկվայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի ներկայացուցիչն
այցելել են ՀՀ Սփյուռքի նախարարություն

  • 23-02-2011 20:01:02   | Հայաստան  |  Մշակույթ
Փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկավայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի գլխավոր տնօրեն Արտաշես Միքայելյանին, նույն կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արարատ Մկրտչյանին եւ «Անի Տուր» ՍՊԸ տնօրեն Վոլոդյա Առուշանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ, Մոսկվայի ,Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամիե աջակցությամբ ,Արաքսե ստեղծագործական միության նախաձեռնությամբ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված մշակութային ծրագիրը, որի նպատակն է պարի միջոցով համախմբել Սփյուռքի հայությանը: Նախատեսվում է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի գլխավորած Հայաստանի պարարվեստի ,Բարեկամությունե պետական համույթի եւ Ռուսատանի Դաշնության հայկական համայնքների պարային խմբերի մասնակցությամբ Ռուսատանի Դաշնությունում կազմակերպել համերգային ծրագիր` երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում` հուլիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում համերգներ կկազմակերպվեն Ռոստովում, Կրասնոդարում, Սոչիում, Ստավրոպոլում եւ Պյատիգորսկում, իսկ երկրորդ փուլում` նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Պերմում եւ Կրասնոյարսկում: Երեք տարվա համար նախատեսված ծրագրի շրջանակներում նախատեսվում են համերգային շրջագայություններ նաեւ այլ երկրների հայկական համայնքներում: Հաջողություն մաղթելով ծրագրին` նախարար Հ.Հակոբյանն առաջարկեց Նորայր Մեհրաբյանի կողմից վարպետության դասեր անցկացնել հայկական համայնքների պարախմբերի համար: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերի մասնակցությամբ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play