Համագործակցության հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի, ԴԱՆ Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի միջև


Համագործակցության հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի, ԴԱՆ Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի միջև

  • 26-03-2013 16:52:32   | Հայաստան  |  Մշակույթ

2013 թվականի սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարին ընդառաջ, 2013 թվականի մարտի 26-ին, ՀՀ առողջապահության նախարարության Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի ներկայացուցիչների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության հուշագիրը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել ՀՀ առողջապահության նախարարության Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի և ԴԱՆ Միության միջև նկատելի համագործակցությունը։
 
Հուշագիրը նպատակ ունի նպաստելու.
 
ԴԱՆ Միության անդամ դեղագործական կազմակերպություններում ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացմանը։
ԴԱՆ Միության ինտերնետային կայքում երիտասարդ մասնագետների տվյալների բազայում ուսանողների ինքնակենսագրականների տեղադրմանը։
Եվրոպական միության պատշաճ գործունեության չափանիշների վերաբերյալ համապատասխան մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացմանը
 
«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնում։
Երեք կառույցների միջև համագործակցությանը՝ գիտահետազոտական աշխատանքների և տարբեր ուսումնասիրությունների անցկացման գործընթացներում։
Միջազգային հեղինակավոր բուհերի և գիտական կենտրոնների հետ կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը։
Երեք կազմակերպությունների մասնագետների գիտական հոդվածների և հետազոտությունների տպագրությանը ԴԱՆ Միության «Ֆարմա» դեղագործական գիտագործնական հանդեսում:
 
Համագործակցության հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում կողմերը ամրագրում են փոխադարձ պարտավորություններ ու գործողություններ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play