Նախկին գյուղապետը չարաշահելով պաշտոնեական<br /> լիազորությունները` կեղծ աճուրդով վաճառել է Կարմրավանի անասնագոմը<br />


Նախկին գյուղապետը չարաշահելով պաշտոնեական
լիազորությունները` կեղծ աճուրդով վաճառել է Կարմրավանի անասնագոմը

  • 21-02-2011 20:36:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի բնակիչ Ա.Կարապետյանը 2001-2007թթ.-ին աշխատել է որպես Կարմրավան համայնքի ղեկավար: 2004թ.-ի օգոստոսի 9-ին նա կեղծ աճուրդ-վաճառք կազմակերպելու եւ անցկացնելու միջոցով Կարմրավան համայնքին պատկանող թիվ 3-րդ կիսաքանդ անասնագոմը վաճառել է նույն գյուղի բնակիչ Գ.Հարությունյանին` արդյունքում համայնքին պատճառելով 1,85 մլն դրամի նյութական վնաս: «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչությունից, փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն