01-04-2013 18:39:46 | Հայաստան | Հիշարժան տարեթվեր
Այսօր ՀԽՍՀ ժողովրդական դերասան եւ ռեժիսոր Խորեն Աբրահամյանը կդառնար 83 տարեկան։ Նա ծնվել էր 1930 թվականի ապրիլի 1-ին: Երկար տարիներ նա աշխատել է Գաբիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղեցիկը եւ այլն։ Խորեն Աբրահամյանը նկարահանվել է նաեւ "Մոսֆիլմի", "Հայֆիլմի" եւ Երեւանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, այդ թվում ` "Առաջին էշելոնը («Մոսֆիլմ՚), "Մոր սիրտը", "Առաջին սիրո երգը", "Մենք ենք, մեր սարերը", "Սարոյան եղբայրներ" եւ այլն։