Սոնան հանդես եկավ համերգով Ծաղկաձորում և Գյումրիում


Սոնան հանդես եկավ համերգով Ծաղկաձորում և Գյումրիում

  • 12-04-2013 06:17:42   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 6-ին Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցում, իսկ ապրիլի 9-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում երգչուհի Սոնան հանդես եկավ համերգով: Հանդիսատեսը երգչուհուն ընդունեց մեծ ոգևորությամբ և չդադարող ծափահարություններով: ՍՈՆԱ-ի երկար սպասված հանդիպումը հանդիսատեսի հետ ընթացավ ջերմ մթնոլորտում:

Ծաղկաձորում ՍՈՆԱ-ն առաջինը շնորհավորեց հայուհիներին մայրության և գեղեցկության տոնի տոնի առթիվ:
Տոնական համերգների ընթացքում երգչուհի Սոնան իր հանդիսատեսի համար  պատրաստել էր անակնկալ:
Միջոցառման կազմակերպիչները տոնական երեկոյի ընթացքում հյուրերի համար պատրաստել էին շքեղ շոու-ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցավ երգիչ Ջորջը (Գևորգ Չոպուրյան), իսկ կեսգիշերից հետո միջոցառումը շարունակվեց հյուրանոցի Դիսկո Ակումբում ճանաչված DJ HAYK SOLAR-ի հետ:

Տոնական երեկոյի ընթացքում միջոցառման կազմակերպիչներն ու գործընկերները  կանանց և աղջիկների համար ևս պատրաստել էին մի շարք անակնկալներ` նվերների տեսքով:

Միջոցառման հանդիսավարն էր Հակոբ Հակոբյանը:

Ապրիլ 7-յան տոնական միջոցառման կազմակերպիչներն էին «SPRING» PR ընկերությունը և Golden Palace Resort & SPA *****GL հյուրանոցը:

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play