Երեւանում անցկացվում է «Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառ»-ը


Երեւանում անցկացվում է «Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառ»-ը

  • 17-02-2011 18:50:52   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մոտ 30 հրատարակչություններ են մասնակցում Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող եռօրյա «Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառ»-ին: Փետրվարի 17-ին մեկնարկած տոնավաճառի բացմանը երեխաներին ողջունեցին ու շնորհավորեցին Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հայաստանի գրողների միության ( ՀԳՄ ) նախագահ Լեւոն Անանյանը, հրատարակիչներ: Ընդգծելով տոնավաճառի կարեւորությունը՝ ՀԳՄ նախագահը նշեց, որ նման տոնավաճառները նպաստում են ընթերցող-գիրք կապի սերտացմանը: «Այսօր իսկական գրքի տոն է»,- ասաց նա, միաժամանակ հույս հայտնելով, որ վերջապես գրքերը գետնանցումներից ու մայթերից կբարձրանան եւ իրենց տեղը կգրավեն գրքի կրպակներում ու գրախանութներում: Միաժամանակ, ըստ նրա, իսկ տոնավաճառի աշխուժությունը նշանակում է, որ գրքերն արդեն գտնում են իրենց ընթերցողներին: Տոնավաճառի 3 օրերի ընթացքում նախատեսված է կլոր սեղան- հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն, մանկական ներկայացումներ, իսկ տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 19-ին: Մանկական գրքերը տոնավաճառի ճամանակ վաճառվում են մինչեւ 25 տոկոս զեղչ գներով: Տոնավաճառի կազմակերպիչներն են Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանն ու «Հրատարակիչների ազգային ասոցիացիան»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play