Հայաստանը մասնակցել է Գրքի համաշխարհային տոնավաճառին


Հայաստանը մասնակցել է Գրքի համաշխարհային տոնավաճառին

  • 17-04-2013 13:41:57   | Մեծ Բրիտանիա  |  Մշակույթ

Ապրիլի 15-ին Լոնդոնում բացվեց Գրքի համաշխարհային տոնավաճառը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք հրատարակիչներ։ Հայկական ներկայությունը հնարավոր էր դարձել Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության ու Լոնդոնում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Նույն օրը տեղի ունեցավ հայկական տաղավարի հանդիսավոր բացման արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցան Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր նախագահ Վիգեն Հալաջյանը, ինչպես նաեւ հրատարակիչներ ու համայնքային այլ գործիչներ։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գրքի համաշխարհային տոնավաճառը իր աշխատանքները կշարունակի մինչեւ ապրիլի 17-ը։
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play