Լոնդոնում տեղի ունեցավ «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը


Լոնդոնում տեղի ունեցավ «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը

  • 19-04-2013 16:42:23   | Մեծ Բրիտանիա  |  Մշակույթ

 

Ապրիլի 17-ին Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Ռուբեն Գալիչյանի «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, ինչպես նաեւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպվել էր երեք հայկական մշակութային կազմակերպությունների՝ «Թեքեյան» մշակութային միության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Նոր Սերնդի մշակութային միության աջակցությամբ։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհանդեսը բացեց Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, ով անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությանը, մասնավորապես՝ այդ երկրի իշխանությունների ցուցումով իրականացվող տարածաշրջանի պատմությունն աղավաղված մատուցելու քաղաքականությանը։
 
Իր խոսքում հեղինակ Ռուբեն Գալիչյանը համառոտ ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Իրանի պատմության խեղաթյուրման ու սեփականաշնորհման փորձերին։ 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play