Արմեն Գեւորգյանի այցը Տավուշի մարզ


Արմեն Գեւորգյանի այցը Տավուշի մարզ

  • 22-04-2013 18:25:42   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում ներկա գտնվեց մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը կառուցվել  է «Հայաստան» համահայկական  հիմնադրամի ծրագրով` արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիյանների հովանավորությամբ: Էքսերճիյան ամուսինների աջակցությամբ գյուղում իրականացվել են խմելու ջրի, գազամատակարարման, համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր: Ա. Գեւորգյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին` նոր դպրոցի բացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց բարերարներին` սահմանամերձ համայնքում խնդիրների լուծմանն աջակցելու համար: Նրա խոսքով` համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում են եւ ողջունելի է, որ անհատ բարերարները նույնպես աջակից են լինում այդ աշխատանքներին:

Ա. Գեւորգյանը Դիտավանից մեկնեց Դիլիջան, որտեղ ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում ծրագրի իրականացման պատասխանատուների, մարզային եւ համայնքային իշխանությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին կառուցվող համալիրն անհրաժեշտ  ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր: 
Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դպրոցի կառուցման ծրագիրն իրականացվում է  երկու փուլով. առաջին փուլի  աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ. սեպտեմբերին: Շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թ-ին, կկառուցվի եւս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաեւ թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play