Առաջիկա գիշերը ցրտահարության վտանգը հավանական է


Առաջիկա գիշերը ցրտահարության վտանգը հավանական է

  • 24-04-2013 17:40:15   | Հայաստան  |  Տնտեսություն

 

Անցած գիշեր հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերևույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի և այլ հնարավոր նյութերի կույտեր` տեղակայելով դրանք քամու ուղղությամբ և ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, ոպեսզի պաշտպանվող տարածքն ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նշված միջոցառումների պատշաճ ձևով կատարելու դեպքում` հնարավոր է բացառել սպասվելիք բերքի կորուստը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play