՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը


՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը

  • 25-04-2013 18:16:23   | Հայաստան  |  Մշակույթ

 

՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը
 
՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ՛՛ՎիվաՍել-ՄՏՍ՛՛ ընկերության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ,ս/թ  ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը:
 
Ապրիլի 26-ին, ժ.12.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում  կկայանա ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն Փառատոնի հիմնադիրներ, ՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը,Փառատոնի հանդիսավոր բացման համերգի մասնակից երաժիշտներ, մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը/Շվեյցարիա/, Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
 
՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ   Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին, ժ.19.00-ին,Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Փառատոնը նվիրվում է ականավոր երաժիշտ,կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
 
՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ   Փառատոնի  հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ  և օտարազգի տաղանդաշատ  երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների  կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը: Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները  ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու  Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, այնտեղ պահպանվող գուխգործոցներին:
 
՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ   Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո /Շվեյցարիա/, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Հայկ Մելիքյանը,պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը /Ռուսաստան/, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ Լարային Քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան/Իսպանիա/, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը/սոպրանո/, Արծվիկ Դեմուրչյանը/սոպրանո/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/,  Պերճ Քարազյանը /տենոր/,  Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
 
՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական  Փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամենամյա /2006-ից/ հովանավորության և  հոգատարության շնորհիվ:
 
2008-ից Փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play