՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը


՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը

  • 06-05-2013 16:18:00   | Հայաստան  |  Մշակույթ

 

՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ՛՛ՎիվաՍել-ՄՏՍ՛՛ ընկերության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ,ս/թ  ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը:
Մայիսի 7-ին, ժ.19.00-ին, ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ փառատոնի շրջանակներում տեղի կունենա տաղանդաշատ քանոնահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Կազազյանի համերգը:
Նարեկ Կազազյանը ծնվել է 1996-ին, Վանաձորում: 2004-ից սովորում է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան Արվեստի պետական քոլեջում՝ դաշնամուր և քանոն/Անահիտ Հովսեփյանի դաս./ բաժիններում: 2006-ից հանդիսանում է ՛՛Նոր անուններ՛՛ ասոցիացիայի անդամ, 2007-ին Ալ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների II մրցույթ-փառատոնի դափնեկիր է, 2008-ին մասնակցել է Գյումրիում երաժիշտ կատարողների ՙՎերա-ծնունդ՚ միջագզային մրցույթ-փառատոնին, արժանացել է I կարգի դափնեկրի կոչման և ՙԿոմիտասի լավագույն կատարող՚ մրցանակներին: 2009-ին Մոսկվայում մասնակցել է Վլ. Սպիվակովի ՙՄոսկվան դիմավորում է ընկերներին՚ VI փառատոնին ՙՄոսկվայի վիրտուոզներ՚ կամերային նվագախմբի հետ, որից հետո Վլ. Սպիվակովից ստացել է հրավեր ՝  մասնակցելու ՙՄոսկվայի վիրտուոզներ՚ նվագախմբի 30-ամյա տարելիցին նվիրված համերգին՝ 2009-ին Մոսկվայում ՙԾագող աստղերը Կրեմլում՚ խորագիրը կրող փառատոնին ներկայացրել է Հայաստանը և Ռուսաստանի Առաջին Տիկնոջ կողմից արժանացել պատվոգրի: 2010-ին ՙՄոսկվան դիմավորում է ընկերներին VII փառատոնի դափնեկիր է 2010-ին ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի հաղթող է (I մրցանակ) և ոսկե մեդալակիր 2010-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը արժանացել է ՙՀատուկ մրցանակի՚ և ՙՊատանի վիրտուոզ՚ կոչմանը Համերգներով ելույթ է ունեցել Արաբական Էմիրաթներում, Պարսկաստանում, Ուկրաինայում, Մոսկվայում, Սոչիում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Խորվաթիայում, Չինաստանում, Բելառուսում, Ուֆայում, Իսրայելում, Կիպրոսում, Ավստրիայում, Մոնակոյում, Հորդանանում, ԱՄՆ-ում:
2012-ին Վիեննայում տեղի ունեցած ՙՊատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012՚ հեղի-նակավոր մրցույթում Նարեկը պատվով ներկայացրեց Հայաստանը, որին մեր երկիրը մաս-նակցում էր առաջին անգամ (14 երկրների մեջ արժանանալով 3-րդ մրցանակին):
 
՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական  Փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամենամյա /2006-ից/ հովանավորության և  հոգատարության շնորհիվ:
 
2008-ից Փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:
 
Լրագրողների հավատարմագրման և այլ տեղեկություննների համար դիմել`
՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամ
Աբովյան 25, հեռ.` 54-72-42
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play