Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ


Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ

  • 08-05-2013 14:57:40   | Շվեդիա  |  Մշակույթ

Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի եւ Վրաստանի մասնակիցները որպես հատուկ հյուրեր հանդես կգան մայիսի 10-ին Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում կայանալիք Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգին:

Դինա Գարիպովան (Ռուսաստան), PeR դուէտը (Լատվիա), Քրիստա Սիգֆրիդսը (Ֆինլանդիա), Նոդի Տատիշվիլին եւ Սոֆի Գելովանին (Վրաստան) ընդունել են հայկական կողմի հրավերը եւ համերգին կկատարեն 1-2 երգ:
 
Dorians-ը համերգի ընթացքում հանդես կգա ավելի քան մեկ ժամանոց համերգային ծրագրով:
 
Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության եւ Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ: Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում:
 
Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ:
 
Dorians-ի լուսանկարները հասանելի են այս հղումով` http://www.dorians.am/en/photos/: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play