Գագիկ Բեգլարյանն ընդունել է«Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին


Գագիկ Բեգլարյանն ընդունել է«Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին

  • 08-05-2013 18:34:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 8-ին ընդունեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոուլը:

 
Ընկերությունները նախարար Գագիկ Բեգլարյանին ներկայացրին հաշվետվություններ նախագծի ընթացքի, կատարված շինարարական աշխատանքների, առաջացած տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որը մանրամասն քննարկվեց և նախանշվեց դրանց լուծման ուղղությունները:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունտց հայտնեցին, որ Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ռազմավարական նշանակությունը, կարևորեց սահմանված ժամկետում շինարարարական աշխատանքների բարեհաջող ավարտը, որակի ապահովման անհրաժեշտությունը:
 
«Մենք ոչինչ չենք խնայելու, որ Հայաստանի համար տնտեսական և պետական խոշոր նշանակություն ունեցող այս ծրագիրը կյանքի կոչվի: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել,որպեսզի աշխատանքներն իրականացվեն  սահմանված ժամկետներում »,-նշեց նախարարը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play