Օմանի դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի<br /> արտգործնախարարին<br />


Օմանի դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի
արտգործնախարարին

  • 14-02-2011 16:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Օմանի դեսպան Մուհամադ բին Աուադ Ալ-Հոսանին (Mouhammad bin Awad al-Hosan, նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Է.Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան բին Աուադ Ալ-Հոսանին իր նշանակալի ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախարարը նշեց, որ ինքը եղել է առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Օման որպես ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ դեռեւս 1993-ին: Անդրադառնալով արաբական պետությունների հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, Է.Նալբանդյանը ընդգծեց դրանց առավել զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը: Այդ ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ միայն անցյալ տարի արաբական երկրներում Հայաստանը երկու դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել: Օմանի դեսպանը վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման համար: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցին, մտքեր փոխանակեցին մերձավորարեւելյան խնդիրների շուրջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play