Կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՆ)


Կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՆ)

  • 13-05-2013 11:56:57   | Հայաստան  |  Մշակույթ



Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին:

Տեսաուղերձը տեղակայված է Dorians-ի YouTube-ի պաշտոնական ալիքում` 
 
http://www.youtube.com/watch?v=ZGN_Ri9oBps&feature=youtu.be:
 
Երաժշտի պաշտոնական կայքում `www.iommi.com-ում վիդեոն ուղեկցվում է հետեւյալ գրառումով.
 
«Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը»:
 
Թոնի Այոմին Lonely Planet երգի համահեղինակն է, որով Dorians-ը ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլին:  
 
Մայիսի 12-ին Birmingham Mail թերթը հարցազրույց է հրապարակել Թոնի Այոմիի հետ` «Ես կերկրպագեմ Հայաստանին Եվրատեսիլի կիսաեզրափակչում» վերնագրով: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play