Երկրորդ անգամ կազմակերպվում է «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնը


Երկրորդ անգամ կազմակերպվում է «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնը

  • 13-05-2013 15:54:24   | Հայաստան  |  Մշակույթ

Մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնը շնորհալի պատանիներին բացահայտելու և նրանց ստեղծագործական միտքը խրախուսելու նախաձեռնություններից մեկն է: Ամենամյա փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ` ՀՀ Մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այն կանցնի երկու փուլով և կեզրափակվի գալա-համերգով: Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Հազարան բլբուլը բնության զարթոնքի, գեղեցկության, արդարության և ներդաշնակության խորհրդանիշն է: Այս նախաձեռնությունը աշխարհն իրական գույներով տեսնելու և այն ավելի գունեղ դարձնելու միջոցներից մեկն է: Երեխաների մեջ տաղանդի փնտրտուքը բխում է քաղաքակիրթ հասարակության շահերից և կարող է հրաշալի արդյունք արձանագրել, երբ գործի դրված ջանքերը նույնքան հետևողական լինեն, որքան հայկական հեքիաթներում առասպելական թռչունին հասնելու նկարագրվող նպատակասլացությունը: Միջոցառումը շատերին կօգնի փնտրել ու փայփայել իր մեջ ապրող երեխային և աշխարհը  դարձնել ավելի լուսավոր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու համար մայրաքաղաքից և ՀՀ մարզերից հայտագրվել է երաժշտական 24 ներկայացում: 1-ին փուլի դիտումների արդյունքում, մրցութային հանձնաժաղովը ընտրել է դրանցից 10-ը, որոնք մայիսի 12-15-ը ներկայացվելու են 2-րդ փուլում: Եռօրյա մրցույթից հետո, հանձնաժողովականները դրանցից ընտրելու են լավագույն 6-ը: Հաղթող խմբերը հունիսի 1-ին և 5-ին հանդես են գալու եզրափակիչ գալա-համերգներով:
 
Մրցույթ-փառատոնի առաջին գալա-համերգը լինելու է Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` հունիսի 1-ին:
 
Երկրորդ գալա-համերգը կկայանա Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հունիսի 5-ին: Փառատոնի պաշտոնական բացումը կայացավ մայիսի 12-ին`Համազգային պետական թատրոնում: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play