2013 թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼը մեծացրեց արտադրությունը և արտահանումը


2013 թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼը մեծացրեց արտադրությունը և արտահանումը

  • 14-05-2013 13:23:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան, 14 մայիսի 2013 թ.: 2013 թ. առաջին եռամսյակում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկել է 6856,6  տոննա արտադրանք` 14,1% գերազանցելով 2012 թ. համանման ցուցանիշը: 
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում արտահանվել է 6984 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 18,4% ավել է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմել է 16,2%` հասնելով գրեթե 22 մլն դոլարի: Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ 2013 թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,0%, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում`90% ավելի:
Ինչպես  վկայում է Հայաստանի հարկային ծառայության հաշվետվությունը, 2013 թ. հունվար – մարտին գործարանը հարկերի տեսքով պետբյուջե է մուծել 400,0 մլն դրամ, որը 33,7% գերազանցում է անցած տարվա I եռամսյակի տվյալները:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play