«Սաբահ» թերթի հրապարակումը կազմակերպված արտահոսք է,- գտնում<br /> է թուրքագետ Արտակ Շաքարյանը<br />


«Սաբահ» թերթի հրապարակումը կազմակերպված արտահոսք է,- գտնում
է թուրքագետ Արտակ Շաքարյանը

  • 11-02-2011 18:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Թուրքիայից Հայաստան պատվիրակ ուղարկելու մտադրության մասին թուրքական «Սաբահի» հրապարակումը կազմակերպված արտահոսք է եւ նպատակ ունի ստուգել սեփական հասարակության արձագանքը եւ Հայաստանին նախապատրաստական ուղերձ հղել: Փետրվարի 11-ի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Փաստորեն այս քայլով թուրքերը մեզ զինաթափ են անում, չէի ասի` բոլոր զենքերից, բայց գոնե մեկ զենքից, այսինքն` միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ թեեւ մենք համաձայն չենք հայերի տեսակետի հետ, ամեն դեպքում, որպես մարդ արարած, մենք նրանց հարգում ենք եւ ցավակցում»,- ասաց նա: Ա.Շաքարյանը գտնում է, որ առավել հավանական սցենարն այն է, որ Թուրքիան այդ կերպ փորձելու է աշխարհին երեւալ որպես քաղաքակիրթ երկիր ու միաժամանակ հենք ստեղծել, որ Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում կրկին չհնչեցնի «ցեղասպանություն» բառը: Այդուհանդերձ, թուրքագետը գտնում, որ դա կարելի է օգտագործել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արագացնելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play