ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին


ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին

  • 20-05-2013 15:28:44   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 20-ին ընդունեց  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները,  իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաև հստակեցրին ապագա աշխատանքների մասին պատկերացումները:
 
Նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ»-ի` սահմանված ժամկետում աշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ գնահատեց ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց ԱԶԲ-ին համագործակցության համար, հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play