Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել Երևանի «Սոֆտեքս» ՍՊԸ-ին


Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել Երևանի «Սոֆտեքս» ՍՊԸ-ին

  • 29-05-2013 14:51:58   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը,
- ՀՀ ազգային վիճծառայության «Միջազգային համադրումներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը։
Կառավարությունը հավանություն է տվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին։ 
 
Այլ որոշումներ
 
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական արձանագրության փոփոխության, Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման, Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարության որոշմամբ մեկ տարի ժամկետով ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել Երևանի «Սոֆտեքս» ՍՊԸ-ին։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play